«Քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է ստվերից եկամտային մաս բերել տարեկան մոտ 180 մլն դոլար». Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նոր կառավարության կազմին և հանրության տնտեսական ակնկալիքներին, նշում է, որ քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է ստվերից եկամտային մաս բերել մոտ 180 մլն դոլար: Իսկ նման քաղաքական կամք, ըստ տնտեսագետի, առկա է ՀՀ նոր կառավարության մոտ: Ինչ վերաբերում է տնտեսության ռազմավարության փոփոխություններին, ըստ Մանուկյանի, դրանք պետք է ակնկալենք հաջորդ տարվա պետական բյուջեով: Այս պահին կարելի է ակնկալել ստվերի կրճատում և հարկային հավաքագրումների ավելի մեծ տեմպեր:

«Այս կառավորությունն ունի շատ կարևոր գործոն, որը տնտեսագիտության մեջ կոչվում է սոցիալական կապիտալ: Դա այն է, որ հանրությունը պատրաստ է համագործակցել և վստահություն ունի կառավարության իրականացրած քայլերի նկատմամբ: Սա շատ կարևոր կապիտալ է և արդի տեսությունները սրանով են պայմանավորում տնտեսական աճի հնարավորությունը»: Անդրադառնալով պետգնումների ոլորտին, տնտեսագետը կարևոր է համարում, որ մինչ այժմ կայացած մրցույթներն ու դրանց մասնակիցները ուսումնասիրվեն ու չարաշահումներ թույլ տվողները պատասխան տան, իսկ մսխված գումարները վերադարձնեն բյուջե:

«Եթե պատասխան չեն տալու, մենք շուկայի արհեստական խեղումները չենք լուծում: Կունենանք պետգնումների տեսանկյունից թղթերով, ամեն ինչով պուպուշ մրցույթ, բայց հաղթողը կլինի նույն մարդը, որը, ըստ էության, մրցակցությունից զերծ կմնա»,-բացատրեց տնտեսագետը՝ հավելելով, թե շատ կարևոր է, որ ուսումնասիրվի համեմատական առավելություն ունեցող բուրգը չարաշահումներո՞վ է ստեղծվել, թե՞ ոչ: «Հակառակ դեպքում, որևէ նոր խաղացողի ի հայտ գալը, հատկապես ՓՄՁ սուբյեկտների դեպքում, շատ դժվար է ակնկալել»,- ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ որոշ պաշտոնյաներ պետգնումների համակարգով կերկարվել են և ոչնչացրել բոլոր մրցակիցներին:

Արտակ Մանուկյանն օրերս Factor.am-ի հետ զրույցում ահազանգել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը «ԻնգոԱրմենիայի» հետ կասկածելի պայմանագիր է կնքվել, ինչի հետ կապված հիմնադրամը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, թե պայմանագիրը չի հրապարակվել գաղտիության մասին հոդվածի հիմքով, իսկ ժամկետների առումով տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։ Տնտեսագետը, հղում կատարելով «Գնումների մասին օրենքին», ասաց, որ «օրենքի պահանջով պետք է հակիրճ տեղեկություն լինի կնքված պայմանագրի մասին»: Բացառություն են միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Բացի դա, ըստ նրա, պայմանագիրը կնքվել է մեկ անձի հետ, ինչը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների շարքում դիտվել»:

Մանրամասները դիտեք Արտակ Մանուկյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան