ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի մասի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթով …

