Սա Ղարաբաղի՞, թե Ադրբեջանի ոստիկանությունն է. վիճաբանություն Օսիպյանի և Խանումյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ վեճ է առաջացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և հանրահավաքի հարթակում ելույթ ունեցող ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև: Վերջինս, անդրադառնալով Խանումյանի ասածին առ այն, թե բյուջեից գողացած փողերը պետք է սոցիալական ցանցերում քննարկման առարկա դառնան, ասել է, որ դրանով բան չի փոխվում:

«Ի՞նչ է, մենք նրանց սարքած տները չե՞նք տեսնում, նրանց քշած մեքենաները չե՞նք տեսնում: Հետո էլ մեկը մի բան գրի Ֆեյսբուքում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ընկնեն հետևի՞ց: Բա մենք ինչի՞ համար ենք պայքարում: Նույն ոստիկանապետ Կամո Աղաջանյանն այս պահին խոչընդոտում է մարդկանց ազատությանը, խոչընդոտում է, որ մարդիկ շրջաններից մայրաքաղաք հասնեն` հանրահավաքին մասնակցելու համար: Շուշիի գաղութում մարդու այնպես են ծեծել, որ տարել են հոգեբուժարան: Դրա համար միլպետը պետք է փոխվի», – ասել է Օսիպյանը:

«Իսկ ի՞նչ է, ես ասում եմ չպե՞տք է փոխվի»,- արձագանքելով Օսիպյանին՝ հակադարձել է Խանումյանը:

«Երբ Ժիրայր Սեֆիլյանին էին ծեծում, այս նույն մարդը Հանրային հեռուստատեսությամբ ասում էր «քաղաքական մարմնավաճառ է նա»», – Օսիպյանի մասին ասել է Խանումյանը:

Այնուհետև Խանումյանն ու Օսիպյանը, միմյանց ձեռքից խլելով խոսափողը, փողադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին:

Մարութ Վանյան․ Ստեփանակերտ