Իրավապաշտպանների միասնական թեժ գծին Արմավիրից ահազանգում են, որ ոստիկանները խոչընդոտում են խաղաղ ցուցարարների ազատ տեղաշարժը անգամ փողոցի՝ հետիոտնի համար նախատեսված մասով: Ոստիկանները բռնություն են գործադրում, հարվածում ու հայհոյում ցուցարարներին, բայց այդ ամենը փորձում են անել հնարավորինս աննկատ. փոխանցում են ՀՔԱՎ-ից:

