Կառավարությունը միանձնյա որոշումներով չպետք է առաջ գնա. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բոլորս պետք է հարգանքով մոտենանք միմյանց տեսակետներին, մանավանդ` երբ տեսակետ է հայտնում ոչ միայն պարզապես նախարար Արծվիկ Մինասյանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մոտեցումը, որը վաղուց ի վեր հայտնի է եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացումների և ներդրոումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նաև պարզաբանեց, թե ինչու են դեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: «Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սզբունքին: Բացի այդ` սեփականության իրավունք գոյություն ունի, և սեփականության տնօրինողը սեփականատերն է: Պարտադրանքով ստիպել, որ իր եկամուտների մի մասն այս կամ այն կողմ ուղղի, նույնպես հակասում է մեր սկզբունքներին: Երրորդ պատճառն այն է, որ մենք չենք տեսնում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այն աստիճան է բավարարված, որ կան հավելյալ եկամուտներ, միջոցներ, որ անձը կարող է տրամադրել` թեկուզ ապագայում որոշակի ակնկալիքների համար: Մենք այսօրվա սոցիալական նվազագույն խնդիրները չենք լուծել: Աղքատության շեմն այսքան բարձր է, թեպետ իրականում երկու անգամ ավելի շատ է, քան պաշտոնական թիվը, բայց այդ պարագայում էլ ունենք հսկայական աղքատություն: Չհաղթահարելով սոցիալական խնդիրները` մարդուն ասել` այսօրվա հարցերդ թող, ապագայիդ մասին մտածի, սկզբունքորեն մեզ համար անընդունելի է: Ուստի մենք այս դիրքորոշումը պաշտպանել, պաշտպանում և կպաշտպանենք, որովհետև սա մեր հիմնարար գաղափարն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: