Գագիկ Ստեփանյանի երիտասարդ տարիներն անցել են քեֆ-ուրախությամբ։ «Լիմուզին սերվիզում» վարորդ էր աշխատում: Հարսանիքների էին կանչում նրան, կնունքների։ Բայց 10 տարի առաջ ուրախ վարորդի կյանքում դժբախտ դեպք պատահեց։ Նա բարձունքից վայր ընկավ, վնասեց թոքը: Արդյունքում նրա մի թոքը գրեթե ամբողջությամբ հեռացրեցին։ Կյանքում երկար ընդմիջում սկսվեց։ Ամեն տարի նախկին լիմուզինավարը պարտաճանաչ գնացել է բժշկասոցիալական փորձաքննության: Հաշմանդամության երկրորդ …

