Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում տղամարդու կողմից պատանդ վերցված երիտասարդ աղջիկն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին Factor.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: «Աղջիկը շոկային վիճակում է: Մարմնի վրա առկա են բազմաթիվ կապտուկներ, կան նաև կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ»,- մանրամասնեց հիվանդանոցի տնօրենը: Ինչ վերաբերում է աղջկան պատանդ վերցրած տղամարդուն, ապա Մանուկյանի փոխանցմամբ, …