Բանակից մի լուցկու հատիկ գողացողը տեղ չունի մեր հասարակության մեջ․ երիտասարդները պահանջում են զրկել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի խումբ երիտասարդներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի բարձրագույն կոչումից։

Մի խումբ երիտասարդներ այս պահանջով ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց։ Երիտասարդներն իրենց պահանջը հայտնեցին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին։ Նրանք ներկայացուցչին փոխանցեցին նամակ, որում շարադրված է իրենց պահանջը։ 

«Ես զոհված ազատամարտիկ Լևոն Հախվալյանի որդին եմ։ Վերջին օրերին Մանվել Գրիգորյանի հետ կապվածը ամբողջ հայության շրջանում առաջացրեց հոգեկան ընդվզում, քանի որ Մանվելը համարվում է Արցախի հերոս և մեզ համար, այն մարդկանց համար, ովքեր Արցախյան պատերազմի հետ կապ ունեն, շոկ էր, որ մի մարդ կարող է յուրացնել բանակի համար հատկացված տեխնիկան և սնունդը»,- ասաց  երիտասարդը՝ շեշտելով, որ քանի որ Արցախի հերոսի կոչումը նրան շնորհել է Արցախի իշխանությունը, դրա համար էլ այդ կոչումից նրան կարող է զրկել միայն ու միայն Արցախի իշխանությունը։

Կառլեն Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին իրենց ակտիվության համար, ընդգծեց, որ վստահ է, որ նրանց այս քայլի հետևում հազարավոր մարդիկ են կանգնած և շեշտեց․ «Առաջին հարցը Ստեփանակերտից սա է՝ ոնց կարող էր էդպիսի բան տեղի ունենալ։ Համոզված եմ, որ ամեն ինչ կստանա իր գնահատականը, բայց ամենավատն այն է, որ մեզանից վերցրել են մեր հավատն ու վստահությունը, բայց բոլոր հարցերը իրենց լուծումները կստանան»,- ասաց նա՝ շեշտելով, բանակից մի լուցկու հատիկ գողացողը տեղ չունի մեր հասարակության մեջ և նա պետք է դավաճան կոչվի։