Դեսպանի հետ քննարկվել են ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին. տեղեկացնում է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով նախարարին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը կարևորեց տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման մեջ և ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու համագործակցությունն այդ ոլորտներում։
 
Նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշեց, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծեց ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները։