Մարտի 29-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշել էր նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Այս որոշումն ընդդիմության շրջանում դժգոհություն հարուցեց, քանի որ այդ առանձնատներում բնակվում են գործող պաշտոնյաները: Խորհրդարանի …

