«Երբեմն ասում են՝ սա ի՞նչ հեղափոխություն է, որ Սահմանադրություն չի փոխում»․ Աշոտ Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հունիսի 22-ին եռօրյա գիտաժողովի շրջանակներում փորձելու է իմաստավորել այս տարվա ապրիլին Հայաստանում սկսված և իշխանափոխության հանգեցրած հեղափոխությունը:

«Երբեմն ասում են, որ ի՞նչ հեղափոխություն է՝ չէ՞ որ մենք ունենք Սահմանադրության մեջ գրված մի մոդել, և մենք չենք նախատեսում այդ մոդելը փոխել։ Ճիշտ է, այդպես էլ կա։ Բայց հեղափոխության իմաստն այն է, որ մենք ունենք մի հասարակություն, որը երբևէ որևէ ձևով կապ չի ունեցել այն մոդելի հետ, որը գրված էր Սահմանադրության մեջ։ Եթե մենք ուզում ենք այդ հասարակությունը բերել համապատասխանության մեջ դնել Սահմանադրության հետ, ապա դա հեղափոխություն է»,- ասում է ՀՀԿ տնօրեն, գիտաժողովի կազմակերպիչ Աշոտ Ոսկանյանը։

Նա նկատում է, որ մինչև հեղափոխությունը Հայաստանում իրականությունը և հասկացությունները կեղծ էին։ Բոլորը կարևորում էին մարդու իրավունքները, մինչդեռ ուղիղ հակառակն էին անում, կարևորում էին շուկայական տնտեսությունը, բայց ապրանք էին համարվում վարչական պաշտոնները։ Գիտաժողովում այդ մասին խոսելու են։

«Օրինակ ադմինիստրատիվ շուկայի տեսությունը՝ որ մենք ապրում ենք ոչ թե շուկայում, այլ՝ ադմինիստրատիվ շուկայում, որտեղ, ասենք, վարչական պաշտոնները հանդես են գալիս որպես ապրանք, որոնք վաճառվում են շուկայում»,- պարզաբանում է դիվանագետը։

Այս իրավիճակում պարոն Ոսկանյանը շատ է կարևորում մեկ մարդու դերը, ինչպիսին Սինգապուրում Լի Կվան Յունն էր, որը հենց վերևից փոխեց կառավարման և տնտեսական ամբողջ համակարգը։

«Ընդհանրապես վերևից պարտադրելու այդ ձևը աշխարհում հայտնի է, դա նույնիսկ անուն ունի՝ բարձր մոդեռնիզմ, այսինքն, դուք մոբիլիզացիոն արդիականացում եք իրականացնում։ Երբեմն դա նաև վտանգների է հանգեցնում, բայց էն պարագայում, որ մենք ենք հայտնվել, մեկ-երկու մարդու ակտիվ գործունեությունը շատ կարևոր է»,- ասում է պարոն Ոսկանյանը։

Գիտական կոնֆերանսը կանդրադառնա ժամանակակից Հայաստանի գրեթե բոլոր խնդիրներին, որոնցից ամենածանրը, ըստ Աշոտ Ոսկանյանի, կրթության խնդիրն է։ Ինքն, օրինակ, չգիտի, թե ինչպես պետք է բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը, որը գտնվում է բացարձակ ճգնաժամի մեջ․ «Մենք ունեինք երկու զեկուցող, այսինքն, զեկուցող շատ կար, երկու զեկուցող, այսօր այնպես է ստացվել, որ լինելով մեր զեկուցողները, երկուսն էլ դարձել են փոխնախարարներ։ Հիմա թող գան որպես փոխնախարարներ և ասեն տեսնենք, թե իրենք ի՞նչ են ուզում անել»։

Գիտաժողովի գիտական համակարգող Սիրանույշ Դվոյանի համոզմամբ՝ Հայաստանն ունի այսպիսի կոնֆերանսի կարիքը։ Ընդհանուր առմամբ, երկրում մտքի ծարավ կա, և դա կլրացվի այսպիսի միջոցառումներով։

«Մարդիկ երկար ժամանակ առանձին փակ շրջանակներում խոսել են ու էդ փակ խոսքը ինքը խնդիր ա ինքնին։ Եվ մարդկանց համար է խնդիր դարձել, և էդ խոսքն ինքնին խնդիր է, հիմա երբ տարբեր շրջանակներում էդպես ինչ-որ բաց բրեյնսթորմինգային հավաքներ են լինում, զգում ես, որ մարդիկ կարիք ունեն մի քիչ ուրիշ տեսակ հաղորդակցության»,- ասում է Սիրանուշ Դվոյանը։

Գրականագետը գիտաժողովի նվաճումը կհամարի մտքերի խաչաձևումը։ Երեք օր նույն տարածության մեջ են լինելու բոլորովին տարբեր մտածողությամբ մարդիկ, որոնք պետք է ներկայացնեն գիտական մտքի արձագանքը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող տարբեր իրողությունների մասին։