Մայիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորեց Զոհրաբ …

