Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել ու վաճառել. «ՀԺ»

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա:

Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել եւ վաճառել է:

ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, եւ հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 եւ 3 սենյակներ ունեցող, իրար հարեւանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաեւ Յուրի Խաչատուրովը:

Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են:

Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը եւ տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն:

«Հայկական ժամանակ»-ը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը եւս առաջիններից է եղել, որը կարիքավոր համարվողների ցուցակով բնակարան է ստացել ՊՆ-ից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: