Հուլիսի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը և ծառայության ղեկավար անձնակազմը: Քրեակատարողական նորանշանակ ծառայողներն անհատական կարգով մոտեցան ՀՀ պետական դրոշին, ընթերցեցին երդման տեքստը և ստորագրեցին իրենց անվան դիմաց: Նրանք երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության …

