Կարգախոսներ կան, մեխանիզմներ՝ ոչ․ նոր կարգավիճակը չի երաշխավորում, որ հուշարձանները չեն վնասվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Օրեր առաջ Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել յոթ կառույցի՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն: Դրանց թվում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը (Կասկադ)։

Ուշագրավ է, որ այս առնչությամբ կառավարության որոշում դեռ չկա։ Մշակույթի նախարարությունը պետք է զգուշացնի հուշարձանների սեփականատերերին, համայնքների ղեկավարներին, տարածքային պետական մարմիններին և Կադաստրին՝ տվյալ հուշարձանների նոր կարգավիճակի մասին։ Նախարարությունը, սակայն, դեռևս մասնակի է իրականացնել այդ գործունեությունը։ Հետևաբար՝ երաշխիք չկա, որ մինչև կառավարության համապատասխան որոշումը հուշարձանները չեն աղճատվի։

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է՝ անգամ կառավարության որոշումից հետո ոչ մի երաշխիք չկա, որ հուշարձանները չեն քանդի կամ չեն աղավաղի։ Նրա խոսքով՝ օրենքը բավական թերի է, հուշարձանների պահպանության վերաբերյալ կան կարգախոսներ, բայց հստակ մեխանիզմներ՝ ոչ։ ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ նշում է՝ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ և կայացնել որոշումներ՝ հօգուտ հուշարձանի և ի շահ հանրության։ Արսեն Կարապետյանը, սակայն, վստահ է՝ չի կարող լինել մեկ «դեղատոմս»՝ բոլոր հուշարձանների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան