Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը. տեղեկացնում է ermenihaber-ը: «HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը: Զեկույցում նշվել է, որ …

