Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քաղաքականություն
08.08.2018 | 14:36ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ.
«Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»-ասված է որոշման մեջ: