Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Ըստ տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը, ուստի Երկրապահ կամավորականների միությունը կոչ է անում գործող իշխանություններին «թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած …

