Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց բոլոր հնարավորություններից․ Աշոտ Մանուչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը բացարձակ հեղաշրջում կատարել է դեռևս 2003 թվականին, երբ Ստեփան Դեմիրճյանի հետ մրցակցելուց հետո Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որ պետք է հանրաքվե անցկացվի, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու նրան հետ բոլոր ուժային կառույցների ղեկավարները հայտարարեցին, որ Սահմանադրական դատարանի որոշումն ոչինչ է իրենց համար․ «Սա բացահայտ է կատարվել։ Մարդիկ նստել են հեռուսաէկրանների առջև և ասել են՝ այն ինչ հայտարարել եք՝ պետական կարգ և այլն, մեզ համար գոյություն չունի։  Այսպես է եղել, մեզ համար որևէ այլ բան նշանակություն չունի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանոչարյանը։

Վերջինիս խոսքով՝ «Մարտի 1-ին» հանցագործություններն այնքան բացահայտ են կատարվել, որ դրանց մասին խոսք անգամ չի կարող լինել․ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր իրականացնում են քաղաքական դիվերսիոն գործընթաց՝ ընդդեմ հանրապետության, մարդու իրավունքների պաշտպաննները, նույն դիվերսանտներն են, իսկ այն 45 հոգին, ովքեր ստորագրել են նաև Ղարաբաղից նույն դիվերսանտներն են»,-ասաց Աշոտ Մանուչարյանը։ 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նկատեց, որ   և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց հնարավորություններից․ «Ե՛վ նրանք, և՛ նրանց հետ մեկտեղ իրենց խմբակցները, որոնք դիվերսիոն ջոկատների անդամներ են,  պետք է զրկվեն նման հնարավորությունից»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։