Վերաքննիչ քրեական դատարանը Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և վերացրեց Երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Այս մասին լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը․ «Օգտվում է իր անձեռնմխելիության իրավունքից: Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության՝ իր պաշտոնավարությունից հետո, …

