Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ ընդունեց կալանքից ազատվելու որոշումը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13.08.2018 | 17:41Վերաքննիչ քրեական դատարանը Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և վերացրեց Երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:
Այս մասին լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը․ «Օգտվում է իր անձեռնմխելիության իրավունքից: Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության՝ իր պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ Քոչարյանը շատ հանգիստ է տարել որոշման հրապարակումը։
Մանրամասները՝ տեսանյութում։