Ընդամենը երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, ՀՀԿ-ի թիմի միասնականության մասին հայտարարություններ անող ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից խզում են իրենց երբեմնի տանիք հանդիսացած կուսակցության հետ կապերը։ Ամենաթարմ օրինակը՝ «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանն է, որն այսօր հայտարարեց, թե հեռանում է Հանրապետական կուսակցությունից և ՀՀԿ խմբակցությունից։ Նկատենք, որ Արսենյանը սպասվածից երկար մնաց ՀՀԿ-ի …

