ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հարկային օրենսգրքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներն ու դրա հիման վրա արված ուսումնասիրությունները վկայում են, որ Հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն …

