ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները. ՀՀ ՊՆ

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊՆ վարչական համալիրում շարունակվող հավաք-պարապմունքի ընթացքում դասախոսությունով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական վարչությունը:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի իրականացման սկզբունքները, զորահավաքային միջոցառումների ֆինանսավորման հիմնական խնդիրները, ինչպես նաև համապատասխան ծրագրերի և պլանների մշակման ու իրականացման առաձնահատկությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն, իր հերթին, խոսել է պետության էներգետիկ ոլորտի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի իրականացման կարևորագույն խնդիրների և նպատակների մասին: Նախարար Արթուր Գրիգորյանը մատնանշել է այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ էներգահամակարգի անփախան գործունեությունը և խաղաղ պայմաններից պատերազմականի փոխադրումն ապահովելու համար:

  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի դասախոսությունը նվիրված է եղել իր ղեկավարած ոլորտի զորահավաքային նախապատրաստությանն ու զորահավաքի իրականացմանը։ Կարևորելով անխափան կապի, ինչպես նաև զորքերի տրանսպորտային անարգել և օպերատիվ տեղաշարժի դերն ու նշանակությունը պատերազմական դրության ժամանակ՝ նախարար Հակոբյանը ներկայացրել է այդ նպատակով արդեն իսկ  իրականացված քայլերն ու առաջիկա ծրագրերը:

Հավաք-պարապմունքի առաջին օրվա դասախասությունների շարքը եզրափակել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը՝ անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության հիմնադրույթներին և դրանք կարգավորող ղեկավար փաստաթղթերին: Նախարարի տեղակալը հանգամանակից ներկայացրել է նաև ռազմական դրության ընթացքում քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի գործառույթներն ու խնդիրները: