Սեպտեմբերի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը: Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների …