Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 201.268 քաղաքացի կամ 23.72 տոկոսը: Տվյալները ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների՝ քվեարկությանը մասնակցության պատկերը հետևյալն է. Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85.192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 20.968-ը կամ 24.61 տոկոսը, Ավան …

