Նոյեմբերի 4-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներից Սերգեյ Ալումյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան տեղափոխել են Երևան. մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չեմ կարող ասել, թե ինչ վնասվածքներ է ստացել, սակայն զինծառայողի վիճակում որևէ դրական փոփոխություն չկա»,- մանրամասնեց նա: Հիշեցնենք, որ ՊԲ լրատվական ծառայության հաղորդմամբ, …