ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննչական կոմիտեն ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես զգացել է ԱՄՆ դեսպանատան գործընկերային վերաբերմունքն ու աջակցությունը՝ անկախ քննչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման արդյունավետությանը նպաստող նոր կառուցակարգերի ներդրման գործում։ Այդ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք հավակնոտ նախաձեռնություններ՝ քննչական աշխատանքում օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները, որոնք էապես նպաստում են քննության արդյունավետության, որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- նշել է Հ.Գրիգորյանը։
Կողմերն անդրադարձել են քրեական գործերի նյութերի թվայնացման, տարբեր տեղեկատվական շտեմարաններին հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցությունը զարգացնելուն միտված նոր ուղղություննե:
Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և ներկայացրել ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ ղեկավար Մայքլ Շուլմանին։
«Հպարտ եմ տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ արդիականացվել է Էլեկտրոնային նախաքննության համակարգը և իրականացվել են ուսուցումներ անչափահասների արդարադատության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերի շուրջ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ՝ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը և արձանագրել, որ միայն արդյունավետ փոխգործակցությունը կարող է ապահովել պատժի անխուսափելիությունը՝ անկախ պետական սահմաններից, և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։

ՔԿ նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին՝ իր հետագա դիվանագիտական առաքելության մեջ։