ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6.418.070.374 …

