Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին խնդրեց պարզ և հանգամանալից բացատրել, թե ինչ է անցումային արդարադատությունը և հստակեցնել՝ արդյոք այն ենթադրում է արտակարգ դատարանների ստեղծում։ «Ի՞նչ է սա, արդյոք Ձեր ելույթում այդ հատվածը ներառել եք ընդամենը վերջին շրջանում տիրող …

