Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները և Սիրիայում (Իդլիբ, Մանբիչ) ստեղծված լարված իրավիճակը. փոխանցում է ermenihaber-ը: ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը արտգործնախարարաների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել. «Պետքարտուղար Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համակարծիք են, որ անընդունելի է Սիրիայի կառավարական …

