Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը …

