Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը. տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ …

