«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ ուղղությամբ իրականացնում է մի շարք կարևոր գործողություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ դեռևս հստակ չէ՝ խորհրդարանական ընտրություններին կգնան միայնա՞կ, թե՞ դաշինքով․ «Նախընտրական փուլում կարող են լինել բանակցություններ այլ ուժերի, կոալիցիոն գործընկերների հետ, այնպես որ, հստակ չէ, թե …

