«Ինչու երգիչները պետք է վճարեն հարկեր, իսկ մարմնավաճառները՝ ոչ»․ ՊԵԿ նախագահի հայտարարությունը՝ տարաձայնությունների առիթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանի վերջերս արած հայտարարությունը, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը, մեծ աղմուկ բարձրացրեց, և ոչ միանշանակ ընդունվեց երգիչ- երգչուհիների կողմից:

Ըստ ՊԵԿ նախագահի` օրենքում դա ամրագրված է, սակայն տարիներ շարունակ, օրենքի դրույթը  գործել է միայն թղթի վրա: Նրա խոսքով՝  վերջին 25 տարիների ընթացքում  երգիչները թաքցրել են իրենց եկամուտները պետությունից: Այսուհետ նրանք պետք է բարեխիղճ կերպով ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու դրանից հարկեր վճարեն:

Երգիչ Մհերը նորմալ է վերաբերվում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին  հարկային դաշտ բերելուն, պարզապես, ըստ նրա, օրենքի առջև պետք է բոլորը հավասար լինեն:

«Ես կուզենայի, որ նույն ՊԵԿ նախագահը ուշադրություն դարձներ ոչ միայն երգիչ- երգչուհիների եկամուտի աղբյուրների վրա, այլ բոլոր այն սոցիալական սՖերայում աշխատող մարդկանց, որոնք ունեն եկամուտ, որը ոչ մի տեղ չի հայտարարագրվում: Դա կլիներ օբյեկտիվ»,- կարծում է երգիչը:

Ըստ նրա հարկավոր  է ճիշտ մեխանիզմ մշակել, այդ պարագայում ոչ ոք չի խուսափի հարկերից, տարաձայնություններ էլ չեն լինի: «Ինչու պետք է երգիչ երգչուհիները վճարեն այդ հարկերը, իսկ օրինակ մարմնավաճառները՝ ոչ»,- տեսակետ հայտնեց նա:

Մհերը չի թաքցնում, երգում է նաև հարսանիքների ժամանակ, հոնորարների մասին, սակայն, չի ցանկանում բարձրաձայնել: ՊԵԿ նախագահի հայտարարությունից հետո դեռևս հայտարարագիր չի ներկայացրել, բայց վստահեցնում է, որ  առաջիկայում կանի։

Այնուամենայնիվ երգչի համար փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով և ինչպես ՊԵԿ-ը պետք է հսկի եկամուտները:

Երգչուհի Գայանե Հովհաննիսյանը համաձայն չէ ՊԵԿ նախագահի հայտարարության հետ: Ըստ նրա, չի կարելի շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերել. «Ուղղակի իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, չգիտեմ հետագայում այդ հարցն ինչպես կլուծեն, բայց ես այն կարծիքին եմ, որ դա շատ սխալ է արվեստագետների հանդեպ»:

Երգչուհուն հատկապես զայրացնում  ու զարմացնում, է թե ինչու հարսանիքում երգող երգիչը պետք է հարկ վճարի: «Վաղը միգուցե ինձ հրավիրեն հարսանիքում երգելու, և ի՞նչ, ես պիտի հարկ վճարե՞մ, ինչի՞ համար: Դա ինչ-որ օրինական հիմնարկություն չէ, որ ես այնտեղ գրանցված լինեմ, սա ընդամենը հարսանիք է, ես գնում եմ, 15 րոպե երգում եմ, իմ հասանելիք գումարը ստանում և վերադառնում եմ, ու ես դրա համար պետք է հարկ վճարե՞մ»,- մտահոգություն հայտնեց երգչուհին:

Երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի գնահատմամբ, որպեսզի օրենքը գործի, կիրառման մեխանիզմները պետք է ճիշտ մշակվեն: Նրա խոսքով՝ դե յուրե ոչ ոք դեմ չէ, նորմալ է, որ  քաղաքացին պետք է հարկ վճարի: «Ես ուզում եմ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեզ մոտ  երգիչները ընդհանրապես չեն վճարում հարկեր, որովհետև այն մեծ քանակի միջոցառումները, որ կատարվում են, անձամբ մենք 20 տարուց ավելի է աշխատում ենք, և աշխատել ենք մաքսիմալ ինչքան հնարավոր է մեր պարտավորությունները կատարել»,- վստահեցրեց նա:

Պրոդյուսերի կարծիքով՝  հարցն ավելի ընդլայնվեց ու բոլորի ուշադրությունը գրավեց, երբ խոսք գնաց հարսանիքներում երգող երգիչների մասին:

Հարցին՝  արդյոք այսուհետ Թաթան պատրաստվո՞ւմ է ամեն հարսանիքից հետո հայտարարագիր ներկայացնել, պրդյուսերն արձագանքեց. «Նա շատ օրինապաշտ է և բոլորին ստիպում է այդպես լինել, դրա մասին խոսք չկա»:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի հետ, ում խոսքով՝ գաղտնիք չէ, որ մինչ օրս մեր երկրում  ֆիզիկական անձինք հաճախ թաքցրել են իրենց եկամուտները՝ խուսափելով հարկերից։ «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խոսքը ոչ միայն երգիչ-երգչուհիներին է վերաբերում, այլև ցանկացած քաղաքացու»,- նշեց Հրաչյա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նպատակն ավելի շատ ոչ թե վերահսկելն է, այլ ներդնել այդ մշակույթը, որ քաղաքացին ինքը գիտակցի, որ պարտավոր է պետությանը հարկեր վճարել։ «Կոնկրետ անձ չկա, ով պետք է վերահսկի այդ գործընթացքը, բայց եկամուտ ստացող անձը պարտավոր է ինքնահայտարարագրման եղանակով ներկայացնել իր եկամուտները»։

Կներկայացնե՞ն արդյոք երգիչները հայտարարագրեր, թե՝ ոչ, պարզ կդառնա տարեվերջին, բայց հատկանշական է, որ հենց հարսանիքներում երգող երգիչներից շատերը խուսափեցին զրուցել թեմայի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Մնացականյան