Համաներման ակտը լուրջ քննարկման չի դրվել, կիսատ-պռատության խնդիր կար․ Հարություն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօրվա քաղաքական իշխանությունը պետք է կարողանար տարանջատել, այս մարդիկ դուրս էին եկել պայքարի՞, թե՞ պարզապես նպատակ ունեին ահաբեկելու, կամ պետությանը վնաս տալու։ Եթե քաղաքական իշխանությունը չի կարողանում ըստ էության գնահատել իրավիճակը, այսինքն՝ համարում է, որ այն մարդիկ, ովքեր զենք-զինամթերք, այդ ամբողջը անում էին ՀՀ-ի դեմ, և ոչ թե այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունը զավթած կլանի դեմ, ապա սա քաղաքական իշխանության խնդիրն է։ Ես կիսում եմ Նորք-Մարաշի գործով մեղադրյալների տեսակետը, որովհետև այս գործը ևս պետք է դիտարկվեր այդ կոնտեքստում»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով համաներման ակտի շուրջ առաջացած դժգոհություններին՝ ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

Փաստաբանը նշեց, որ հինգ տարվա ընթացքում, վերջին համաներումից հետո, դատապարտյալների թիվն ավելացել է և աննախադեպ համաներման համար անհրաժեշտ էր, որպեսզի այն ավելի ընդգրկուն լիներ․ «Քաղաքական իշխանությունը պետք է հայտարարեր՝ ես հասկանում եմ, որ նախորդ իշխանությունը, որը եղել է Հայաստանում, ճիշտ չի վարվել, որովհետև նա ամեն տեղ մազից մանանեխ էր փնտրում, ամեն տեղ հանցագործներ էր փնտրում, որ իր իշխանությունը չխաթարվի, հիմա ես եկել եմ իշխանության և ասում եմ, որ նման խնդիր չունեմ և համաներումը ավելի շատ մարդկանց վրա պիտի տարածվի»։

Փաստաբանի գնահատմամբ՝ համաներման հրապարակված նախագծից կարելի է եզրակացնել, որ համաներման ակտը լուրջ քննարկման չի դրվել, կիսատ-պռատության, շտապողականության խնդիր կա դրանում։

Բաղդասարյանը նաև չբացառեց, որ համաներումը կարող է տարածվել հեղափոխությունից հետո հարուցված որոշ քրեական գործերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան