Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին …

