Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում իրականացնել վիրահատությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի …

