Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը վաղը Աժ-ում քվորում կլինի՞․ պատգամավորները խառն են՝ քարոզարշավ են իրականացնում

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

Դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին նախատեսված են Ազգային ժողովի հերթական նիստերը: Օրակարգում է լինելու նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Սակայն չի բացառվում, որ այս լիագումար նիստերը տեղի չունենան և այդ աղմկոտ հարցն այդպես էլ չքննարկվի այս Ազգային ժողովի կողմից:

Հավանական է այն, որ այս հարցը ձգձգվի մինչև 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորում: Բանն այն է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախապես դիմել էին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի քարոզարշավով պայմանավորված՝ իրենց բացակայությունները հարգելի համարվեն: Ազգային ժողովի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների առաջարկը Բաբլոյանի կողմից բավարարվել է և բացակայությունները հարգելի են համարվելու: Սա նշանակում է, որ պատգամավորները և հատկապես ՀՀԿ-ականները վաղը չեն ներկայանա նիստին:

Միաժամանակ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հայտարարեց, որ ՔՊ-ականները ներկայանալու են նիստին և գրանցվեն այդ հարցի քննարկմանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն չի մասնակցելու: Մասնավորապես, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն արդեն պլանավորած հանդիպումներ ունի: «Ես քարոզարշավի մեջ եմ, չգիտեմ՝ ով է գնալու, ով՝ չէ: Ես արդեն պլանավորած հանդիպումներ ունեմ ընտրողների հետ: Ընտրական գործընթաց է և ոչինչ չի խանգարում Դատախազությանը, որ դեկտեմբերի 24-ից հետո բերի այդ հարցը խորհրդարան: Նիկոլ Փաշինյանը, եթե լուծարել է ԱԺ-ն, ընտրարշավը թողեմ, գամ ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Դաշնակցությունից մեր հարցին ի պատասխան խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ այդ հարցի շուրջ իրենց դիրքորոշումը երեկոյան նոր պարզ է լինելու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս վերջնական որոշում չունի: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հանդիպումների մասին, որը համընկնում է ԱԺ նիստի ժամերի հետ: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ առաջարկեց հարցի պատասխանը ստանալ Իվետա Տոնոյանից, իսկ վերջինս էլ նշեց, որ ավելի ուշ կհստակեցնի:

Նշենք, որ ԱԺ նիստեր գումարելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի գրանցում:

Հայկ Վարդանյան