ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչներին։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։ Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն …

