Արթուր Վանեցյանը ասուլիս կտա՝ պարզաբանելու գաղտնալսման փաստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.12.2018 | 10:54ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը դեկտեմբերի 7-ին Գյումրիում մասնակցում է կառավարության արտագնա նիստին, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել իր և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ դատավորի նկատմամբ ճնշումը քրեական արարք է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քրեական արարք է՝ Քննչական կոմիտեում գործ է հարուցված, թող գնահատականը տա»:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրվի, որի ընթացքում էլ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: