ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են ԵՄ աջակցության շրջանակներում իրականացվող Թվինինգ ծրագրերի ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես, քննարկումը ծավալվել է քաղաքացիական պաշտպանության, արդարադատության ոլորտում և էլեկտրոնային կառավարման համակարգում Թվինինգ ծրագրերի նկարագրերի, ինչպես նաև այլ ոլորտներին առնչվող ծրագրերի հատկորոշման …

