Արմեն Գևորգյանի կալանքի քննությունը հետաձգվեց․ պաշտպանական կողմը գնաց նյութերին ծանոթանալու
Հասարակություն
12.12.2018 | 13:03Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվել է Արմեն Գևորգյանի կալանքի քննությունը։
Պաշտպանները ծանոթ չեն եղել գործի նյութերին և ժամանակ են խնդրել դրան ծանոթանալու համար։
Դահլիճ լրատվամիջոցների մուտքը չի թույլատրվել, քանի որ նիստը դռնփակ էր։