Ինչո՞ւ որոշեցին կալանավորել Արմեն Գևորգյանին․ պաշտպանը մանրամասներ է հայտնում

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն  Գևորգյանը ներկա էր այսօրվա դատական նիստին։ Այս մասին նիստի ավարտից հետո Factor.am-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Վարդգես Գևորգյանը։

«Նա ներկա էր այս նիստին և կներկայանա հաջորդ բոլոր նիստերին։ Արմեն Գևորգյանը չի խոչընդոտի քննության ընթացքին։ Նիստն այսօր ընդամենը հետաձգվեց այն պատճառով, որ պաշտպանական թիմին է միացել նոր պաշտպան՝  Էրիկ Ալեքսանյանը։ Դատարանը ժամանակ տվեց նոր պաշտպանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը կվերսկսվի վաղը՝ 10։30-ին»,- ասաց պաշտպանը։

Վերջինը նաև նշեց, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի ծավալը մեծացվել է, ինչով պայմանավորված՝ նախաքննական մարմինն անհրաժեշտ է համարում  խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինել կալանավորմամբ։

Հարցին՝ ի՞նչ նոր մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին, պաշտպանը չպատասխանեց՝ նշելով միայն, որ այս պահին դա նախաքննության գաղտնիք է և մանրամասներ հայտնել չի կարող։

Հարցին՝ քրեական գործի հարուցումից հետո Արմեն Գևորգյանն արդյո՞ք առերեսվել է որևէ մեկի  հետ և նրա նկատմամբ իրականացվե՞լ է որևէ քննչական գործողություն, պաշտպանը պատասխանեց. «Մեկ անգամ առերեսում տեղի է ունեցել ամիսներ առաջ, դրանից հետո որևէ գործողություն նրա նկատմամբ չի կատարվել»։

Նշենք, որ, ինչպես տեղեկանում ենք մամուլից, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջարվել  սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու համար։

 

 

 

Աղավնի Սուքիասյան