Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի հերթական տապալված քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Հիշեցնենք՝ այսօր երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը: Այս անգամ անհրաժեշտ 63 քվեի փոխարեն կողմ քվեարկեց ընդամենը 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր: «Ազգային ժողովի …

