Հայաստանը թալանած որևէ մեկը չի կարող ազատվել արդարադատությունից. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ

– Պարոն Պապիկյան, «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում կունենա այնպիսի մեծ ներկայացվածություն, ինչը չի ունեցել որևէ այլ ուժ։ Դա միայն հաղթանա՞կ է, թե նաև մտահոգություն։

– Պատասխանատվությունը մեծ է, բայց մենք դրանից չենք փախել։ Եվ առկա մարտահրավերները լուծելու ենք հանրության հետ երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով։

– «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կարո՞ղ են ձեզ արմատական ընդդիմախոսներ լինել այն պարագայում, երբ նախորդ ամիսներին կառավարությունում ձեր գործընկերներն էին։

– Այդ կուսակցությունները ցույց կտան, թե ինչպիսի ընդդիմություն կարող են լինել, բայց փաստ է, որ դա հանրության ընտրությունն է։

– ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե մեր երկրում բիզնեսը տարանջատված լիներ քաղաքականությունից, իրենք ոչ թե երկրորդ, այլև երրորդ տեղը կզբաղեցնեին։ Այդ հարցում ձեր կառավարությունը թերացե՞լ է։

– Մեր կառավարությունը չի թերացել։ Այն խնդիրները, որ դրել էինք մեր ժամանակավոր կառավարության առաջ, ըստ էության, գոնե մեր կողմից լուծվել են։ Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները թեև չընդունվեցին, բայց մեր կառավարությունը հասցրեց նրան, որ խորհրդարանը քվեարկի կողմ կամ դեմ։

– Բայց դա կարելի՞ է որպես արդյունք գրանցել այն դեպքում, երբ ձեր առաջարկած նախագիծը չընդունվեց։

– Բայց մենք մեր հասանելիքը կատարել ենք։ Խորհրդարանին պիտի պարտադրեի՞նք, որ ընդուներ։ Կարծում եմ՝ սա համատեղ պատասխանատվության խնդիր է, և հանրությունը տվեց դրա գնահատականը. խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը չհաղթահարեց 5 տոկոսի շեմը։ Անդրադառնալով ԼՀԿ-ին՝ կարծում եմ՝ ոչինչ չի խանգարի, որ այդ ուժը դեկապիտալիզացիայի մասին օրենք ներկայացնի:

– Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ է այն իրավիճակը, որ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունները չանցան խորհրդարան։

– Ես քաղաքական գործիչ եմ և պարտավոր եմ հաշվի նստել հանրության որոշման հետ: Եվ մենք դա ընդունում ենք ի գիտություն:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան