Ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ տասնամյակով հետաձգված արդարադատության վերականգնում․ Կարապետ Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ.

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունները թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները գնահատեցին ազատ և թափանցիկ: Դուք ինչպե՞ս կգնահատեք նոր խորհրդարանը:

– Աննախադեպ դրական գնահատականներ ունենք, պետք է սա նշել, մեր ընտրությունների պատմության մեջ մենք նման գնահատականի չենք արժանացել: Մենք պետք է արժանին մատուցենք իշխանություններին, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի իրենց խոստումը կատարեն, որ Հայաստանում այլևս ընտրությունները չեն կեղծվի: Բոլորս էլ գիտենք, որ դժգոհություններ կան, որ մեծ վստահության տոկոս ունի իշխանությունը, և հակակշիռների մասով անհանգստություն կա: Չնայած անհանգստությունները տեղին են, բայց՝ շտկվող: Կարող են տեղաշարժեր լինել, և այսօրվա դրությամբ մեղմ երևացողները վաղը կարող են շատ ավելի արմատական ընդդիմություն լինել։ Եթե անգամ այդպես չլինի, դա կարտացոլվի արտախորհրդարանական ուժերի միջոցով:

– Պարոն Ռուբինյան, օրերս հանրահավաք տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով: Սրան զուգահեռ՝ տեսակետներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դեռ պետք է ընդլայնվի: Ինչպե՞ս եք կգնահատեք այս իրավիճակը:

– Հպանցիկ նայեցի ցույց անողներին: Արձանագրենք, որ նման պահանջ ներկայացնող քաղաքական ուժեր չկան: Լավ է, որ չկան, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ խոսքը ոչ թե քաղաքական հետապնդման մասին է, այլ տասնամյակով հետաձգված արդարադատության վերականգնման: Բազմիցս ասել ենք, որ խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման տվողն անպատիժ չի կարող մնալ: Դրան գումարած՝ ականատես ենք եղել մի ահռելի թալանի, որին մասնակցել է թե՛ Քոչարյանի ռեժիմը, թե նրանց իրավահաջորդ սարգսյանական ռեժիմը: Բնական է, որ մեղադրանքն ընդլայնվում է, և պետք է հասնի նրան, որ թալանված ամեն լուման վերադարձվի:

– Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը մեծանում է, այս շրջանակը որքա՞ն կարող է և պետք է ընդլայնվի, և արդյո՞ք այն կհասնի նաև Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին:

– Կընդլայնվի այնքան, որքան անհրաժեշտ է: Խոսքը չի գնում կոտորած անելու մասին, հրաման կատարողները կարող են պարսավանքով «պրծնել», բայց հրաման տվողները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն:

– Հայաստում հեղափոխությոնից հետո մի այսպիսի իրավիճակ է ստեղվեց, երբ ինչ-ինչ մարդիկ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել, որոշել են, որ պիտի նվիրաբերություն սկսեն: Օրինակ՝ Վաչագան Ղազարյանն է 6 մլն դոլար պատրաստ վերադարձնել պետությանը, դրանից առաջ Ալեքսանդր Սարգսյանն էր պատրաստակամություն հայտնել վերադարձնել 30 մլն դոլարը, Մանվել Գրիգորյանը տարածքներ նվիրաբերելու մասին հայտարարեց: Այս գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում: Չի՞ ստացվում մի վիճակ, երբ ենթադրյալ հանցանք կատարողը կարող է ունեցածից մի բաժին տալ, մեղմացնել իր պատիժը, իսկ նա, ով գումար չունի, պատժվի օրենքի ողջ խստությամբ:

– Ես կարդացի Սերժի Վաչոյի հայտարարությունը, զվարճալի հայտարարություն էր: Ինչ-որ անհայտ ընկեր, որն իրեն այդքան միլիոններ է տվել, որի անունը տալ չի ուզում, բայց նա պատրաստ է 6 միլիոն տալ: Նա իր թալանածի մի մասը գցելով հետ՝ փորձում է փրկել մյուս մասը: Ես կարծում եմ՝ իշխանությունները նման քայլի չեն գնա, և թալանվածն ամբողջությամբ կվերադարձվի:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան