Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի հետ …

