Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է իրավապահների հետ բախումներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
Բոլորը

Հունգարիայի աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների դեմ Բուդապեշտում կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily News Hungary-ն:

Ուսանողական կազմակերպությունների նախաձեռնած ցույցը սկզբում խաղաղ բնույթ է կրել: Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են Բուդապեշտի փողոցներով և մտել խորհրդարանի շենք:

Ցուցարարներից ոմանք դիմակներով են եղել, չնայած կազմակերպիչները հորդորել են չծածկել դեմքերը: Ցուցարարների ագրեսիվ պահվածքին ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Չորեքշաբթի երկրի խորհրդարանը կողմ է քվեարկել աշխատանքային օրենսգրքում փոփոխություններին, որոնք ընդդիմադիր կուսակցությունները «ստրկատիրական» են կոչել: Փոփոխությունների համաձայն՝ ծրագրվում է ավելացնել թույլատրելի աշխատաժամանակը՝ այն հասցնելով տարեկան 400 ժամի և մինչև երեք տարով երկարաձգել ժամկետը, երբ գործատուները պարտավոր են վճարել հավելյալ աշխատաժամի համար: