Երևանի ավագանու այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից նրանով, որ այն արտահայտելու է ժողովրդի կամքը և ժողովրդի տված քվեով ընտրվելու է Երևանի քաղաքապետ։ Այս մասին այսօր 4/35 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ընտրության եկած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ըստ որի, ԱԱԾ-ն ունի լիազորություն գաղտնալսելու և կարող է տեղեկանալ, թե …

